Աշխարհ

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվել Չարլզ 3-րդ թագավորի պատկերով առաջին մետաղադրամը

Դեկտեմբերի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոստային կապի 9452 բաժանմունքներում շրջանառության մեջ կմտնի Չարլզ 3-րդ թագավորի պատկերով շուրջ 5 մլն 50 պենսանոց մետաղադրամ՝ հայտնում է The Guardian-ը:

Թագավորի պատկերով առաջին մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել դեկտեմբերի 8-ից: Մետաղադրամի վրա թագավորի դիմանկարի հեղինակը քանդակագործ Մարտին Ջենինգսն է։ Մետաղադրամի հակառակ կողմում տեղ գտած պատկերն ի սկզբանե հայտնվել է 1953 թ. և հատվել է Վեսթմինսթերյան աբբայությունում թագուհու թագադրման պատվին:

Միևնույն ժամանակ Եղիսաբեթ 2-րդ թագուհու պատկերով բոլոր մետաղադրամները կմնան օրինական վճարման միջոց և ակտիվ շրջանառության մեջ կլինեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ