fbpx
ՏՏ

Շրջանառությունը կազմել է 200 մլրդ․ Արշակյանը մասնակցել է ինժեներական թեմայով միջոցառմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երևանում մասնակցել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որը ոլորտն ունեցել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Նշվել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 1,2%) շրջանառություն և 8 հազար աշխատակից ուներ, ապա 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 3,2%), աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000: 2025թ. նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝ 35 հազարի:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:

«Առաջիկայում Ազգային ժողովի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը և կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը և առաջնահերթությունները»,-ասել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու և աշխատելու իրավունք ստանալ:

Նշվել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրի և որպես շարունակություն «Արտադրական քաղաք» հիմնելու ծրագրի կարևորության մասին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ