fbpx
Հասարակություն

Քաղաքապետարանը մաքրում է մայրաքաղաքը շրջիկ առևտրի կետերից

Երևանի քաղաքապետարանը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է տարհանել շրջիկ առևտրի այն կետերը, որոնք տեղակայվել են օրենքով չսահմանված վայրերում։ Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշոնավարման օրոք՝ 2021 թվականի փետրվարի 1-ին, ընդունվել է որոշում՝ ըստ, որի շրջիկ առևտրի կետերը կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ:

Փաստ է, որ քաղաքապետարանը գտել է լավագույն միջոցը, որի շնորհիվ չի տուժում փոքր բիզնեսը։ Շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները հաստատվում են ավագանու որոշմամբ, իսկ տնտեսվարողները հատուկ ընթացակարգով ստանում են շրջիկ առևտրով զբաղվելու թույլտվություն։

Անհրաժեշտ է ընդգծել, որ օրենսդրական փոփոխություններն արվել են՝ հաշվի առնելով տնտեսվարողների դիտարկումները: Եվ որ կարևոր է՝ քաղաքային իշխանությունը մշտապես համագործակցում է տնտեսվարողների հետ։ Չնայած քաղաքապետարանի կողմից որոշման ընդունմանը՝ մի շարք տնտեսվարողներ շարունակում են իրենց անօրինական գործունեությունը՝ շրջիկ առտրի կետերը տեղակայելով այն վայրերում, որտեղ ցանկացել են, որոնց պատճառով խաթարվել է քաղաքի էսթետիկ տեսքն ու գեղեցկությունը։

Հարկ է նշել՝ մայրաքաղաք Երևանը Հայաստանի զբոսաշրջության կենտրոնն է, և քաղաքապետարանը ամեն ջանք գործադրում է քաղաքի տեսքն ու մշակութային ժառանգությունը պահպանելու համար, որոնք գրավում են զբոսաշրջիկներին։

Փաստ է, որ ներկայիս իշխանությունը մի շարք արտոնություններ է տվել այն տնտեսվարողներին, ովքեր Հայաստանում ներդրումներ են արել, ու այն պնդումը, թե քաղաքապետարանի կողմից շրջիկ առտրի կետերի տարհանելու պատճառով տուժում է փոքր բիզնեսը, իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ յուրաքանչյուր տնտեսվարողի պարտականությունն է գործունեությունը իրակացրել բացառապես օրինականության շրջանակներում։

Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ