Տհաճ միջադեպ Լիոն-Մարսել խաղի ժամանակ․ շշով հարված են Պայեի գլխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Dmitri Payet

Ամենադիտվածներ

Արտառոց դեպք է տեղի ունեցել Լիգա-1-ի «Լիոն»-«Մարսել» հանդիպման ժամանակ։

Խաղի առաջին րոպեներին, երբ «Մարսելի» ֆուտբոլիստ Դմիտրի Պայեն մոտեցել է, որ իրացնի անկյունային հարվածը, տրիբունաներից նրա ուղղությամբ շիշ են նետել, ինչը դիպել է նրա գլխին և նա վայր է ընկել։

Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։

Երկար ժամանակ խոտածածկին մնալուց հետո Պայեն ոտքի կանգնել է, բայց մրցավարը որոշել է ընդհատել հանդիպումն ու ֆուտբոլիստներին ուղարկել հանդերձարան։

Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ հանդիպումը հետաձգվում է։

Ամենաթարմ