fbpx
Կառավարություն

Շտաբային մարզումներ ԱԻՆ-ում

Ապրիլի 25-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ անցկացվեց «ՀՀ ԱԻ նախարարության պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի գործողությունները խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում» թեմայով առանձնացված շտաբային մարզում՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թ. մարտի 14-ի որոշման:

Մարզման անցկացման նպատակներն էին`

• ստուգել և ճշգրտել ՀՀ ԱԻ նախարարության պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի պատրաստականության աստիճանի անցնելու գործընթացը,
• կատարելագործել կառավարման կետի աշխատանքային խմբերի ներդաշնակ աշխատանքը:

Առանձնացված շտաբային մարզումների ղեկավարման շտաբի պետ, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը ներկայացրեց ԱԻ նախարարի հրամանը և ազդարարեց շտաբային մարզումների մեկնարկը: ՀՀ ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը հանդես եկավ զեկույցով, որի ընթացքում ներկայացրեց մարզումների անցկացման և իրադրության զարգացման պլանները:

Շտաբային մարզումների արդյունքների ամփոփման ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ