Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 15-16-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։
Ստուգվել են հրամկազմի գործնական հմտությունները մարտական գործողությունների ժամանակ, մարտի ընթացքում փաստաթղթերի մշակման, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու նրանց ունակությունները: