fbpx
Առողջապահություն

Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություններ են սահմանվել

Երևան-Սևան-Երևան մայրուղում սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Բանն այն է, որ ամռանը նշված մայրուղին լինում է ծանրաբեռնված ու առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Նշվում է, որ թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոնի», «Չարենցավանի բժշկական կենտրոնի», «Հրազդանի բժշկական կենտրոնի» և Գեղարքունիքի մարզի «Սևանի բժշկական կենտրոնի» շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով:

Հերթապահությունները սահմանվել են առողջապահության նախարարի հրամանով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ