fbpx
Առողջապահություն

21 գծային շտապօգնության ավտոմեքենա է նվիրաբերվել մարզերին

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել ՈւԱԶ տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում` առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է  մարզային ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը` հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունների մատչելիության, տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովման համատեքստում։

ԱՆ-ից նշում են նաև, որ շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

Մեքենաները մարզային բժշկական կազմակերություններին բաշխվելու են հետևյալ կերպ.

1.  Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
2.  Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
3.  Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
4.  Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
5.  Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
6.  Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ,
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
7.  Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ,
«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
8.  Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
9.  Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
«Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ,
«Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ