Քաղաքականություն

Ոմանք շուխուռ են հանել Արարատ Միրզոյանի փակած 290 հազար դրամանոց հաշվի շուրջ․ Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պարզվում է, ոմանք շուխուռ են հանել Արարատ Միրզոյանի՝ իր ծննդյան կապակցությամբ փակած 290 հազար դրամանոց հաշվի շուրջ: Թե բա «իր աշխատավարձով չէր կարա»:

Պարզապես ասեմ, որ օրենքի համաձայն, ԱԺ նախագահը ստանում է մոտ 800 հազար դրամ մաքուր (հարկված) աշխատավարձ՝ գումարած պարգևավճարները (հանց այլ պատգամավորները): Ավելին, ԱԺ նախագահը ապրում է պետության հաշվին և ուրեմն առանձնապես փող չի ծախսում ապրուստի վրա: Ընդորում, ամսեկան մոտ մի 600 հազար աշխատավարձ էլ ստանում է խոսնակի կինը՝ Գոհար Աբաջյանը:

Այդ պայմաններում ինչու՞ պետք է Արարատ Միրզոյանը չկարողանա իր ծնունդի կապակցությամբ 290 հազար դրամի հաշիվ փակեր:

Ու հետաքրքիրն այն է, որ սա տարածում է մեկը, ով առանձնապես գրանցված աշխատավարձ չունենալով վերջերս BMX X6 է առել»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ