fbpx
Սպորտ

Շումախերի կնոջը մեղադրում են ամուսնու մասին ճշմարտությունը թաքցնելու համար

Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի նախկին մենեջեր Վիլլի Վեբերը մեղադրել է մարզիկի կնոջը՝ Կորինա Շումախերին՝ պատճառաբանելով, որ վերջինս թաքցրել է ամուսնու վիճակի մասին տեղեկությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը:

«Չգիտեմ՝ ինչպես է ընթանում Միխայելի վերականգնումը: Այնքան կուզեի սեղմել նրա ձեռքը, սակայն, ցավոք, նրա կինը մերժում է ինձ: Նա վախենում է, որ կիմանամ ճշմարտությունը և կհրապարակեմ այն»,-ասել է Վեբերը:

Վերջինս հույս է հայտնել, որ մարզիկը շուտով կառողջանա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր՝ 50-ամյա նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց է տեղափոխվել: Շումախերի առողջությամբ զբաղվել է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ