fbpx
Առողջապահություն

168.am-ի հրապարակված նյութում կան անճշտություններ. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

168.am կայքում տպագրված «Շուրջ 10 մլն դրամ դուրս կգրվի նախարարի ընկերոջ «կուրացիայի» համար» վերնագրով նյութում տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ, որոնց առնչությամբ ստորև ներկայացնում ենք առողջապահության նախարարության պարզաբանումը։

Լրատվական կայքից դիմել են նախարարություն՝ էներգոաուդիտի անցկացման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որին տրվել է հետևյալ պատասխանը. «Էներգոաուդիտն այս պահին արվում է ենթակա 10 հիմնարկներում։ Այն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։ Վերջում ասվել է, որ իրականացվում է մեկ անձով գնում, քանի որ գումարը մեկ միլիոնից պակաս է»։

Նյութում տեղ գտած մնացած տեղեկատվությունը անհիմն է և նախարարության կողմից չհաստատված։

Նյութի սկզբում ասվում է՝ աուդիտն իրականացնում է հիմնադրամը, հետո ասվում` «ընկերը»։ Այստեղ նորից հարկ ենք համարում շեշտել, որ էնորգոաուդիտն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։ Իսկ ինչ վերաբերում է «փոխարենը՝ նախարարությունում փողային հարցերը կուրացիա է անում դրսից վստահորդ մեկը, որի առավելությունը, թերևս, նախարարի հետ մտերմիկ կապն է, ուրիշ ոչինչ» մտքին, ապա պետք է նշել, որ ֆինանսական բոլոր հարցերով զբաղվում են միայն նախարարությունում դրա լիազորությունն ունեցող պաշտոնատար անձինք։

Իսկ այն պնդմանը, թե էներգոաուդիտը հիմնականում անցկացվում է անվճար, լավ կլիներ կայքը նշեր, թե ով է պատրաստ այդ հսկայական աշխատանքը կատարել անվճար կամ սին հայտարարություններ չաներ։

Վերջում նշենք, որ ողջ գործընթացն իրականացվել և իրականացվում է բացարձակ թափանցիկ։ Նախարարի մոտ եղել է հանդիպում ոլորտի կազմակերպությունների հետ, ինչից հետո էլ սկսվել է գործընթացը։ Հանդիպման նյութի հղումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ