fbpx
Մարզեր

13:50 10/10/2019

Շուրջ 2 միլիոն եվրո կուղղվի Գյումրու ճանապարհների վերակառուցմանը

Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, իսկ «Տրանշ Գ» նախատեսվում է 2 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը Գյումրի քաղաքում հիմնական Ճանապարհների վերակառուցում և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում, մասնավորապես.

• ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում,
• հետիոտնային նոր տարածքների կառուցում,
• քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և
• ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ` մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումներi տեղադրմանը:

Վերեվ