Աշխարհում շուրջ 2,9 միլիարդ մարդ, այսինքն՝ բնակչության 37 տոկոսը համացանցից երբեք չի օգտվել։
Այս մասին գրում է AFP-ն՝ հղում անելով ՄԱԿ-ին։
Նշվում է, որ վերջին 2 տարիների ընթացքում համացանցից օգտվողների թիվն աշխարհում 4,1 միլիարդից դարձել է 4,9 միլիարդ։
Ըստ աղբյուրի՝ սա ամենամեծ աճն է պատմության ընթացքում։