Կառավարության որոշմամբ ընտանիքի սոցիալական համակարգում հաշվառված 30-ից ավել անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին՝ շուրջ 200 հազար հոգու, կհատկացվի դեղորայք՝ առողջության առաջնային օղակի պահպանման միջոցով։
2020 թվականից փոխհատուցվող հիվանդություններին ցանկին կավելանա 2 նոր հիվանդություն՝ Վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն և «Հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ:
Կառավարության որոշմամբ առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:

