Ուկրաինայի նախագահական ընտրություններին արտասահմանցի դիտորդների թիվը կհասնի շուրջ 850-ի:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի ոստիկանության պետ Սերգեյ Կնյազևի խոսքով՝ ընտրությունների ընթացքին հատկապես շատ դիտորդներ կներկայանան Կանադայից: Դիտորդներ կլինեն նաև եվրոպական մի շարք երկրներից:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Թեկնածուների թիվը հասնում է երկու տասնյակի: Ըստ սոցհարցումների՝ առաջատար դիրքերում է Ուկրանիայի նախկին վարչապետ ՝Յուլյա Տիմոշենկոն: