Infoteka24-ի հաղորդմամբ՝ Caucasus Heritage Watch ընկերությունը, որն արբանյակային պատկերների շնորհիվ հետևում և փաստաթղթավորում է վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը՝ վստահորեն եզրակացության է եկել, որ Շուշիից հյուսիս գտնվող հայկական բազմադարյա գերեզմանոցը մասամբ ոչնչացված է:
Քաղաք տանող ճանապարհի մի մասը շենքերի կառուցման ժամանակ հարթեցվել է, թեպետ շինարարությունը տեղի է ունեցել ծառերով ստվերված հատվածում, սակայն 2021 թվականի փետրվարի նկարները ցույց են տալիս գերեզմանաքարերի խիտ զանգված, իսկ Երևանի կողմից Monument Watch-ին տրամադրված փաստաթղթերում մանրամասնորեն նկարագրվում են այս հատվածում գտնվող կոնկրետ վայրերը:
CHW- ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատել վնասի չափը և պահպանել այս պատմական վայրը: