fbpx
Արցախ

Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները

Օգոստոսի 14-ին Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունը ահազանգել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի օկուպացիայից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի ցուցանմուշները ապամոնտաժվել և հեռացվել են:

Կազմակերպությունը հրապարակել է  արբանյակային լուսանկարները, որոնք արվել են ապրիլի 10-ին և հունիսի 5-ին։ Երկրորդ պատկերում 51 քանդակները Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակից բացակայում են:

«Կովկասյան ժառանգության պաշտպանությունը մտահոգված է թանգարանի սեփականությունը հանդիսացող արվեստի այս գործերի վիճակով:

Կովկասյան ժառանգության պաշտպանությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հայտնել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են ապահովելու դրանց հանրայնությունը»,- ասվում է կազմակերպության Facebook-ի գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ