Արցախ

Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են պետք․ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ:

Վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.

բնակարանաշինություն
Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում
խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում
շրջանային բուժմիավորման շենքի կառուցում
Շուշի տանող ճանապարհի վերանորոգում

Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»:

Հարգելի ՛ հայրենակիցներ Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Վերջին տարիներին քաղաքում…

Geplaatst door Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan op Zaterdag 19 september 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ