fbpx
Արցախ

Շուշիում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Խաչվերաց տոնին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերը, եղբայրները, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատները: Մկրտվողների կնքահայրերը ապրիլյան պատերազմի մասնակիցներն էին` զոհված հերոսների մարտական ընկերները:

Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, «Gyumri.HighCLASS» հիմնադրամի նախագահ Ռուբեն Մխիթարյանն ու ընկերները օգնեցին այն գործի վերածել:

«Ես ու ընկերներս ուղղակի մեկ անգամ էլ ցույց տվեցինք, որ մեր հերոոս տղաներին պետք է հիշել ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր», -նշեց Ռուբեն Մխիթարյանը:

Մկրտությանը մասնակցում էին Ապրիլյան պատերազմի մասնակից 40 կնքահայրեր, 90 սանիկները և նրանց ընտանիքների անդամները:

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ