fbpx
Հասարակություն

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարը կայցելի Հայաստան

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը մարտի 21-22-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է swedenabroad.se-ն: Այցին ընդառաջ Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ ի գիտություն ընդունելով երկրում ժողովրդավարացման գործընթացը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար առկա ուժեղ քաղաքական կամքը, ինչը հետևեց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարացման ակտիվ գործընթաց է սկսվել: Մենք տեսնում ենք ուժեղ քաղաքական կամք` անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ժողովրդավարության, խոսքի ազատության եւ այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների ամրապնդման համար»,-ասել է Պետեր Էրիկսոնը:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացմանը միտված համագործակցության վերաբերյալ երկկողմ ծրագրի իրականացման մեկնարկը կնշանակի Հայաստանում նախագծերի ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև Շվեդիայի աջակցությունը Հայաստանին ավելի թիրախային կդառնա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ