fbpx
Աշխարհ

Շվեդիան Գերմանիային հրթիռներ կմատակարարի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար

Շվեդիան Գերմանիային հրթիռներ կմատակարարի Ուկրաինայի IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Գերմանիան խնդրել է Շվեդիային տրամադրել IRIS-T համակարգի հետ համատեղելի արձակող սարքեր, հայտնել են աղբյուրները՝ անանունության պայմանով, քանի որ այդ քննարկումները գաղտնի են: Բանակցությունները կարող են նաև հնարավորություն տալ ավելի շատ զինամթերք ուղարկել Կիև տեղափոխված IRIS-T համակարգերի համար»,- ասվում է գործակալության նյութում։

Նշվում է նաև, որ 2023 թվականին Բեռլինը նախատեսում է Կիև տեղափոխել ևս երեք IRIS-T կայանք՝ ի հավելումն առաջինի, որը Ուկրաինա է ժամանել 2022 թվականի հոկտեմբերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ