fbpx
Աշխարհ

Շվեդիան ևս հրաժարվում է ռազմական տեխնիկա արտահանել Թուրքիա

Շվեդիան հետ է կանչում Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման բոլոր գործող թույլտվությունները։ Որոշումն ընդունվել է Ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) կողմից։ Այս մասին հայտնում է SVT-ն։

«Կա երկու գործող թույլտվություն, որոնք չեղյալ են հայտարարվել»,- հայտնել է ISP-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կառլ Յուխան Վիսլանդերը։

Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչ թույլտվությունների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ համապատասխան ընկերությունները տեղեկացված են։

Թուրքիա շվեդական ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը մեծ չէ։ 2017թ․ ապրիլից այդ երկիր զենքի արտահանման ոչ մի նոր լիցենզիա հավանության չի արժանացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ