fbpx
Աշխարհ

Շվեդիան շուրջ կես միլիոն եվրո է ներդնում միգրանտների սեռական կրթության համար

Շվեդիայի կառավարությունը կատարում է 5 մլն կրոնի (շուրջ կես միլիոն եվրո) ներդրում միգրանտների սեռական կրթության դասընթացների համար: Այս մասին հաղորդում է Fria Tider թերթին:

Միջոցները ներդրվելու են Youmo անունով կայքը ստեղծելու ուղղությամբ, որը նվիրված է առողջությանը, սեռականությանն ու սեռերի հավասարությանը: Կայքում ներկայացված նյութերը կարելի է ընթերցել շվեդերեն, արաբերեն, սոմալիերեն և դարիերեն: Դրանք նաև նկարների տեսքով են, որտեղ ներկայացված են սևամորթ տղամարդիկ և եվրոպական արտաքինով շիկահեր կանայք:

Կայքի ստեղծման մեջ մասնակցել է Շվեդիայի երիտասարդության նախարարությունը. այդ ռեսուրսի այցելուներին պատմում են սիրահարվածության զգացողության, սեքսի համար համաձայնության մասին, ինչպես նաև այն մասին, որ սեռական հարաբերությունը կարող է հանգեցնել հղիության: Բացի դրանից՝ այնտեղ բացատրվում է, թե ինչու են անհրաժեշտ հակաբեղմնավորիչները և ինչ է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունը:

Նմանօրինակ ծրագիր մշակել էր Բելգիայի կառավարությունը 2016 թվականին. այն թողարկել էր բրոշուրներ, որոնցում բացատրվում էր՝ ինչպես ճիշտ սիրահետել եվրոպացի կանանց, ինչպես են երկրում վերաբերվում սեքսին և հարկադիր ամուսնությանը, ինչպես նաև բազմակնությանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ