Ժամանց

Շվեդիայում զզվելի սննդի թանգարան է բացվել

Անցած տարի շվեդական Մալմյո քաղաքում բացված զզվելի սննդի թանգարանն այժմ կունենա մշտական ցուցադրությունը Caroli առևտրի կենտրոնում: Այս մասին հաղորդում է Europuls-ը:

Այցելուները կկարողանան տեսնել, հոտ քաշել և համտեսել 80 ամենակասկածելի ուտեստները ողջ աշխարհից: Օրինակ՝ շվեդական աղի մատատուկ, շոտլանդական հագգիս (ոչխարի ստամոքս՝ լցոնված փորոտիքով և համեմունքներով), Սարդինիայից կասու մարցու (թարգմանաբար՝ «հոտած պանիր»)՝ պանրի տեսակ, որը հայտնի է իր մեջ պարունակվող պանրաճանճի թրթուրներով (պատկերված է նկարում):

Թանգարանի ստեղծողները կարծում են, որ այցելուները հնարավորություն կունենան վերանայել «զզվելի սննդի» մասին իրենց պատկերացումները:

Ցուցադրությունը բացվել էր 2018թ. վերջին Մալմյո քաղաքում և բուռն հետաքրքրություն առաջացրել: Աշխատանքից 3 ամիս անց այն ողջ աշխարհում շրջագայության էր մեկնել:

Մեծահասակների համար տոմսի արժեքը 185 շվեդական կրոն է (17,6 եվրո), ուսանողների և թոշակառուների համար զեղչեր են գործում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ