fbpx
Երևան

23:20 5/9/2019

Շվեյցարիայի ETH տեխնիկական համալսարանի ուսանողները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի ETH տեխնիկական համալսարանի ուսանողներին: Երիտասարդների խումբը Երևանում է հասարակական տրանսպորտի խնդիրներին ու ոլորտում նախատեսվող փոփոխություններին տեղում ծանոթանալու նպատակով:
«Տրանսպորտային ցանցի նոր հայեցակարգը նոր մոտեցումներ է ենթադրում, և մենք պետք է ոչնչից ստեղծենք արդյունավետ ու հարմարավետ համակարգ: Ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է, և այսօր արդեն համայնքը քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու ուղղությամբ»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, լսել նրանց առաջարկները, ներկայացրել քաղաքի կառավարման համակարգն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի կոչվող նախաձեռնություններն ու ծրագրերը:
Ուսանողներն այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան:

Վերեվ