fbpx
Ժամանց

00:00 19/5/2019

Շվեյցարիայում բացվել է երկտեղանոց մահճակալներով կինոդահլիճ

Ֆրանսիական Les Cinemas Gaumont Pathe կինոթատրոնների ցանցը Շվեյցարիայում բացել է նոր կինոթատրոն, որտեղ սովորական աթոռները փոխարինված են երկտեղանոց մահճակալներով: Այս մասին հայտնում է 20 Minuten պարբերականը:

Նշվում է, որ VIP-Bedroom կինոդահլիճը գտնվում է Pathe կինոթատրոնում: Դահլիճում տեղադրված են երկտեղանոց 11 մահճակալներ, որոնց դիրքը կարելի է կարգավորել ըստ ցանկության, իսկ դահլիճ մուտք են գործում հողաթափերով:

Կինոթատրոնի ղեկավարությունը հաճախորդներին տրամադրում է նաև գիշերազգեստ:

«Հիգիենան մեզ համար շատ կարևոր է: Այս նախագիծը մենք փորձարկել ենք նաև այլ երկրներում, և գոհ են մնացել»,- ասել է կինոթատրոնների ցանցի գլխավոր տնօրեն Վենանցիո Դի Բակկոն:

Վերեվ