fbpx
Սպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կկայանա 2021 թվականին

ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը կկայանա մեկ տարի անց՝ 2021 թվականին: Մրցախաղի հետաձգման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:

Դվորկովիչի խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարությամբ ՖԻԴԵ-ն հանդես կգա առաջիկայում: Կազմակերպիչները քննարկում են մրցախաղը կա՛մ գարնանը, կա՛մ աշնանը անցկացնելու տարբերակները:

Շատ բան կախված կլինի նրանից, թե երբ հնարավոր կլինի ավարտել հավակնորդների մրցաշարը: Նշենք, որ այն ընթանում էր Եկատերինբուրգում և մնաց անավարտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ