fbpx
Ժամանց

Սիարան մասնակցում է Ամերիկայի ամենաերաժշտական ընտանիքը նախագծի նկարահանումներին

Ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Սիարան մասնակցում է Nickelodeon մանկական հեռուստաալիքի «Ամերիկայի ամենաերաժշտական ընտանիքը» (America’s Most Musical Family) նոր նախագծի նկարահանումներին, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա երգչուհին առաջիկա նախագծի ժյուրիի 4 անդամներից մեկն է: Նախագծի նկարահանումները սկսվել են հուլիսի վերջին:

Սիարան նկարահանումներին ժամանել է սպիտակ, երկնագույն գծերով կապույտ զգեստով, որի թևքերը թափանցիկ են եղել: Երգչուհին իր տեսքն ամբողջացրել է սպիտակ բարձրակրունկ կոշիկներով:

Հաղորդվում է, որ Սիարան ժյուրիի անդամ լինելուց բացի, նաև նախագծի գործադիր պրոդյուսերն է:

«Ամերիկայի ամենաերաժշտական ընտանիքը» նախագծում կմրցեն 30 տաղանդավոր ընտանիքներ, որոնք կպայքարեն Republic Records ձայնագրման ստուդիայի հետ պայմանագիր կնքելու համար:

Պայմանագրից բացի՝ հաղթող ընտանիքը կստանա 250 000 դոլար մրցանակ:

Նշենք, որ երգչուհին սեպտեմբերին Beauty Marks ալբոմի շրջանակում կմեկնի չորս տարվա ընթացքում իր առաջին համերգային շրջագայությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ