fbpx
Աշխարհ
22:30 28/06/2019

Սիբիրում հորդառատ անձրևների պատճառով 2 մարդ է զոհվել

Հայաստանի տարածքում տեղումները կպահպանվեն

ՌԴ Իրկուտսկի նահանգի շրջաններից մեկում 2 հոգուց բաղկացած ընտանիք է զոհվել, հաղորդում է Интерфакс-Сибирь-ը:

Նշվում է, որ ընտանիքը հրաժարվել է տարհանվել: Ուժեղ անձրևները սկսվելուն պես համապատասխան գերատեսչությունները եկել են, որպեսզի տարհանեն մարդկանց, սակայն նրանք հրաժարվել են:

Հետագայում նրանք փորձել են ինքնուրույն տարհանվել իրենց հարևաններից մեկի հետ, ով նավակ ունի, սակայն տարհանման փորձը ձախողվել է, և նրանք զոհվել են:

Իրկուտսկում արդեն մի քանի օր է, ինչ հորդառատ անձրևներ են, և նահանգի ողջ հատվածում հայտարարված է արտակարգ դրություն:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ