fbpx
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը Օլիմպիական արծաթե մեդալ նվաճեց

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 3-ին Հայաստանի հավաքականը ներկայացրեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում: Մարտիրոսյանը մրցելույթում պայքարի մեջ էր Ուզբեկիստանը ներկայացնող ծանրորդ Ջարուև Ակբարի հետ։

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, իսկ երկրորդ մոտեցմանը՝ 195 կգ։ Երրորդ մոտեցմանը 198 կգ էր պատվիրել և չկարողացավ ֆիքսել։ Նա պոկում վարժությունը ավարտեց 195 կգ արդյունքով։

Հրում վարժությունում առաջին մոտեցմանը բարձրացրեց 228 կգ։ Երկրորդ մատեցմանը գլխավերևում պահեց 235 կգ։

Երկամարտում գրանցելով 430 կգ (190+235) արդյունք Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական արծաթե մեդալակիր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ