Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը Արցախում էր, երբ մնացած մարզիկները մարզվում էին

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջողվեց միայն ոսկե մեդալ նվաճել պոկում վարժությունում։ Հրումում հայ ծանրորդը զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։

Սիմոն Մարտիրոսյանի այս պարտությունը զարմանք առաջացրեց հասարակության մոտ, քանի որ Մարտիրոսյանը մինչ այդ շատ ավելի լավ արդյունքներ է գրանցել առաջնություններում: Պատճառն այն է, որ Մարտիրոսյանը  Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքներ էր կատարում: Երբ մի օր է մնացել Հայկական բանակին Քարվաճառից դուրս գալուն, Սիմոնը արագ խումբ է կազմել ու այդ ժամանակ էլ ստացել է ոտքի վնասվածք:

May be an image of 1 հոգի և դրսումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ