fbpx
Սպորտ

Չստացվեց այն, ինչ համար, որ գնացել էինք․ Սիմոն Մարտիրոսյան

Քիչ առաջ Հայաստանի ծանրամարտի հավաքականը Մոսկվայից վերադարձավ Երևան։ Օդանավակայանում Սիմոն Մարտիրոսյանը, ով մրցաշարի պոկում վարժություն փոքր ոսկե մեդալ է նվաճել և ձախողել հրում վարժությունում, լրագրողների հետ զրույցում նշել է․

«Չստացվեց այն, ինչ համար, որ գնացել էինք։ Դրա համար կա միայն մեկ պատճառ․ ունեի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի ձեռք բերել լավ մարզավիճակ։

Բայց չենք հուսահատվում, գիտենք պատճառն ինչումն էր։ Շարժվում ենք դեպի Տոկիո, որտեղ 200 տոկոսանոց մարզավիճակով ենք մասնակցելու»։

Մարզիկը նշել է, որ վնասվածքը մարզումների ժամանակ է ստացել, ինչ որ արդարացումներ չկան։

«Պարզապես չստացվեց, այդ օրն իմ օրը չէր, հետագայում արդեն լավ է լինելու»,- հավելել է Սիմոն Մարտիրոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ