fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը շնորահավորել է ազգային փոքրամասնություններին

Հայաստանի Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորել է ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով և ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգևոր և ազգային արժեքների զարգացման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ