fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:

«Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:

Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում և ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:

Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հարցին:

Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ