Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանրային կապերի պատասխանատուներին-Azat TV
Խորհրդարան
15:27 27/12/2021

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանրային կապերի պատասխանատուներին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում հյուրընկալել է խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պետական կառույցների հանրային կապերի պատասխանատուներին:

«Մեր պետության համար այս բարդ շրջանում, երբ լիարժեք ուրախանալ չի ստացվում, գոնե պետք է կառչել դրական էներգիայից և բարի գտնվել միմյանց հանդեպ, շնորհակալ եմ, որ տարեվերջի օրերը միասին ենք անցկացնում»,- ներկաներին դիմելով ասել է ԱԺ նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ