ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։
«ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում նրա հայանպաստ և կարևոր գործունեությանը: «Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը:
- Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան
- Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս արագ. Ալեն Սիմոնյան
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ:
Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաև իր տպավորությունները և դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: