fbpx
Խորհրդարան

Ճանապարհները բացելուց բացի նախևառաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան․ Սիմոնյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցն ամենաառաջնայիններից է։

«Ռազմագերիներն ամբողջությամբ վաղուց պետք է վերադարձած լինեին: Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները՝ տարբեր շինծու արդարացումներ բերելով»,- ասել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ երբ խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, պետք է մի բան մշտապես ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի այդ ճանապարհներով նախևառաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան։

«Այսօր ես ունեմ հանդիպում նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որտեղ այդ հարցը պետք է քննարկեմ իրենց հետ: Մեծ հույսեր և վստահություն ունեմ, որ մոտ ապագայում մենք ռազմագերի հասկացությունը, միգուցե, կթողնենք անցյալում»,- հավելել է ԱԺ նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ