fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանն ընդունել է՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Սիրիայի դեսպանին

Այսօր՝ հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված փոխհարաբերությունները շարունակական են լինելու երկու երկրների համար:

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը և՛ միջազգային ասպարեզում, և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ ոգևորությամբ և սիրով է աշխատել Հայաստանում: Նա ընդգծել է, որ իր առաքելության իրականացումը զուգորդել է Հայաստանի պատմական ժառանգության ուսումնասիրմամբ և նոր բացահայտումներով: Դեսպանի նկարագրմամբ՝ ինչպես ժամանակին Կոլոմբոսն է հայտնաբերել Ամերիկան, այդպես էլ աշխարհը կարիք ունի բացահայտելու Հայաստանն ու հայ ժողովրդի դարավոր իմաստությունը:

Ալեն Սիմոնյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության ընթացքում, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին հարատև խաղաղություն և բարօրություն է փոխանցել», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ