fbpx
Խորհրդարան

Սիմոնյանը ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը նմանեցրեց շարադրության

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթով հանդես եկավ, որում անդրադարձավ «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջ քաշված ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

Սիմոնյանն ասաց, որ ներկայացվածի մեջ հարցապնդում չի տեսել։ ԱԺ փոխնախագահը ասաց, որ այն ավելի շատ նման շարադրության՝ «Ինչպես ես անցկացրի իմ ամառային արձակուրդները» թեմայով:

Նա ասաց, որ եթե ներկա գտնվեն իրենց քննարկումներին, ապա բարձրացված ավելի լուրջ հարցեր կլսեն։

«Ո՞ւր են եկեղեցու պատմության հետ կապված հարցերը, ո՞ւր են կանացի զգեստներով ուսուցիչները, որ մեր երեխաներին այլասերություն են սովորեցնում, ո՞ւր են էդ հարցապնդումները: Ո՞ւր են մնացած հարցերը, որ որպես ալիք օգտագործելով՝ բերեցիք այստեղ ու պարզապես ձախողեցիք ձեր հարցապնդումը»,- ասաց Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ