fbpx
Հասարակություն

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը հայտնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը մանրամասներ է ներկայացրել վերջերս Արցախ կայացած այցից՝ ևս մեկ անգամ շեշտելով ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքների կարևորությունը։

Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ առաջիկայում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում և հանդիպումներ կունենա համայնքային լայն շրջանակների հետ։ Կողմերը համաձայնեցին շարունակել համագործակցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ