Singapore Tattler պարբերականի լրագրողները այցելել են Հայաստան

Հրապարակող՝

Singapore Tattler պարբերականի լրագրողները այցելել են Հայաստան

Ամենադիտվածներ

Ոգեշնչվելով Քիմ Քարդաշյանի պատմական հայրենիք կատարած այցերից Singapore Tattler պարբերականի լրագրողները ուղևորություն են կատարել Հայաստան։ Պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ Լրագրողներին  շատ է դուր եկել Հայաստանը և այն վայրերը, որոնք նրանք այցելել են տարեսկզբին։

Պարբերականը գրում է,-«Համեմատաբար չհետազոտված տարածաշրջանն առաջարկում է Արևելքի և Արևմուտքի հմայքների հետաքրքիր խառնուրդ։ Այստեղի հարուստ պատմությունը, հոյակապ տեսարանները, հայտնի խոհանոցը և բազմաթիվ արկածներ կարող են գրավել զբոսաշրջիկների ամբոխի։ Հուսով ենք, որ կարճ ժամանակ  անց Հայաստանի լուսանկարները կողողեն բոլորի instagram-ները»։

Singapore Tattler-ը գովել է նաև հայկական խոհանոցը, մասնավորապես՝ լավաշը, տաք ուտեստները, տեղական պանիրը , ինչպես նաև օրգանական խոտաբույսերից ու կանաչեղենից պատրաստված աղցանների լայն ընտրանին:

«Սննդամթերքի հետ ավելի լավ է խմել լեռներից հոսող աղբյուրի ջուր», – գրել է պարբերականը։

Ամենաթարմ