fbpx
Ժամանց

Զբոսանք՝ Երևանում․ Սինգապուրի վարչապետը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից

Ինչպես ավելի վաղ հայտնել էին սեպտեմբերի 28-ին իր տիկնոջ հոտ միասին Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Սինգապուրի վարչապետը իր սոցիալական էջերում իր իսկ ձեռքով արված լուսանկարներ է հրապարակել Հայաստանից:

«Թվիթերի» իր միկրոբլոգում և «Ինստագրամում» Լի Սյեն Լունը հրապարակել է նաև Երևանում գիշերային շրջայցի մասին տեսանյութ:

Տեսանյութը պատկերում է գիշերային Երևանը, լուսանկարները պատմում են, որ նա եղել է սուպերմարկետում, Հանրապետության հրապարակում, տեսել, թե ինչպես են լավաշ թխում: Նրան տպավորել են հայկական չրերը, համեմունքները:

«Ջալանջալան գիշերային Երևանի գեղեցիկ փողոցներում… Փորձեցի նոր թխած հայկական ավանդական հացը՝ լավաշը», – գրել է նա: Նշենք, որ մալայերեն «ջալանջալան» բառը թարգմանաբար նշանակում է զբոսանք:

 

 

«Ժամանել եմ Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Մասնակցելու եմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,- գրել է Սինգապուրի վարչապետը տեսանյութին կից:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ