fbpx
Աշխարհ

Սինգապուրը կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել

Սինգապուրի խորհրդարանը կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել: Նախագծի քննարկումը տևել է երկու օր: Օրենքը պետական մարմիններին իրավունք է տալիս իրենց հայեցողությամբ բոլոր ինտերնետ հարթակներից հեռացնել ցանկացած տեղեկություն, եթե այն, իրենց կարծիքով հավաստի չէ:

Երկրի Արդարադատության նախարար Կ. Շանմուգամը ասել է, որ դա հասարակության ձևավորման միջոց է, որը պետք է լինի Սինգապուրում: Նրա խոսքով՝ նոր օրենքը կառավարությանը գործիքներ կտրամադրի համացանցում կեղծ հայտարարությունների դեմ պայքարի համար, որոնք հաշված րոպեների ընթացքում կարող են անդառնալի վնաս հասցնել:

Անդրադառնալով ընդդիմության այն պահաջին, համաձայն որի միայն դատական մարմիններին էր իրավունք տրվում հեռացնել այդ ապատեղեկատվությունները՝ Շանմուգամը նշել է, որ այդ դեպքում դրա համար մի քանի օր կպահանջվեր, այնինչ պետք է արագ գործել հնարավոր վնասը նվազագույնի հասցնելու համար:

Օրենքը նաև քրեական պատասխանատվություն է սահմանում կեղծ տեղեկատվության կանխամտածված տարածման համար: Առավելագույն պատիժ կարող է լինել մինչև 10 տարի ազատազրկումը, ինչպես նաև մինչև 1 մլն սինգապուրյան դոլարի չափով տուգանքը (738 հազար դոլար):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ