fbpx
Աշխարհ

Սինգապուրը օրենքի լրացումներ է կատարել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար. Dailymail

Կորոնավիրուսի դեմ երկամսյա պայքարի ընթացքում Սինգապուրը իր մոտեցման և կազմակերպվածության համար արժանացել է միջազգային գովասանքի, քանի որ նման վերահսկողությունը թույլ է տվել երկրին խուսափել առօրյա կյանքի շատ սահմանափակումներից:

Հայտնենք, որ Սինգապուրը Ինֆոկցիոն հիվանդությունների մասին գործող օրենքում լրացումներ է կատարել, որոնք ուժի մեջ են մտել մարտի 27-ին, օրենքում նոր սահմանափակում կա ակումբների փակման, ինչպես նաև աշխատավայրից ու դպրոցներից դուրս մինչև 10 հոգով հավաքների սահմանափակման:

Օրենքի այս լրացումները հասարակության շրջանում վրդովմունք են առաջացրել և շատ օգտատերեր իրենց մտահոգությունն են հայտնել համացանցում:

«Ավելի հեշտ է ինքնամեկուսանալ, քան հիշել այդ քանակությամբ նոր կանոնները»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Լրացման մեջ նաև նշվում է, որ ցանկացած մարդ, որը միտումնավոր կնստի մեկ ուրիշից 1 մետրից պակաս հեռավորության վրա հասարակական տրանսպորտում կամ կկանգնի հերթում մինչև 1 մետր հեռավորության վրա, կմեղադրվի հանցանքի մեջ: Կանոնները, որոնք գործում են մինչև ապրիլի 30-ը, կարող են կիրառվել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, իսկ իրավախախտները կարող են տուգանվել մինչեւ 7000 դոլարի չափով, ազատազրկվել մինչև 6 ամիս ժամկետով կամ պատժվել այլ ձեւով:

Հայտնենք, որ Սինգապուրում կորոնավիրուսով է վարակված 683 մարդ

Աղբյուրը` News.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ