fbpx
Աշխարհ

Թուրքական հարվածները Սիրիայի և Իրաքի վրա միայն սկիզբն են․ Էրդողան

Թուրքիան իրավունք ունի ինքնուրույն լուծելու խնդիրները Սիրիայի հյուսիսում, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Անկարան հաստատակամ է սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում։ Էրդողանը նաև ասել է, որ թուրքական հարվածները Սիրիայի և Իրաքի վրա միայն սկիզբն են։ «Մենք գործողություններ կսկսենք մեզ համար ամենահարմար պահին։ Սիրիայի և Իրաքի վարչակազմերը չպետք է վտանգված զգան։ Մենք մտադիր ենք ապահովել այդ երկրների տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանն անձամբ է հրամայել ռազմական գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում այն ​​բանից հետո, երբ վերադարձել է G20-ի գագաթնաժողովից, որն անցկացվել է Բալի կղզում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ