fbpx
Աշխարհ
23:30 21/10/2019

Սիրիայի բանտերում գրոհայիններն առանց հսկողության են մնացել․ Շոյգու

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Սիրիայի 12 բանտում օտարերկրացի գրոհայիններն առանց հսկողության են մնացել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

«Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների, այսպես կոչված, հակառակ միգրացիային դեպի պատմական հայրենիք»,-ասել է նա Պեկինում ընթացող Սյանշանի անվտանգության համաժողովի ընդլայնված նիստում:

Նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը համախմբել ջանքերը, որպեսզի կարողանան հակազդել ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանն ու քարոզչությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ