Անկարայում Սիրիայի հարցով անցկացված ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ: Այս մասին հաղորդում է Gazete Duvar պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների արդյունքում կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ, և ռուսական կողմը լքել է Թուրքիայի մայրաքաղաքը:
Անկարա մեկնած ռուսական պատվիրակությունը երկու հանդիպում է ունեցել թուրքական կողմի հետ, որոնցից առաջինն անցել է դռնփակ և տևել է ավելի քան 3 ժամ:
Թուրքական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, ռուսական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը: Բանակցություններին մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ: Քննարկվել է սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը:
Բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: