fbpx
Աշխարհ
14:00 14/02/2020

Սիրիայի մայրաքաղաքը հրթիռակոծվել է

Հրթիռային հարձակման է ենթարկվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հակահարված է տվել: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են հասցնում հարվածները:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Դամասկոսը հրթիռային հարձակման էր ենթարկվել փետրվարի 6-ին: Այդ ժամանակ հարձակումը տեղի էր ունեցել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ