fbpx
Հասարակություն

Սիրիայի նախագահը ցավակցություն է հայտնել հայ հոգևորականի սպանության կապակցությամբ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: Նախագահի ցավակցությունը քահանայի ընտանիքին և Կամիշլիի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանին է փոխանցել Սիրիայի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Հիլալ ալ-Հիլալը: Այս մասին հաղորդում է RegionMonitor-ը:

Նրա խոսքով՝ հոգևորականներին թիրախավորելը նպատակ է հետապնդում լռեցնելու մարդկանց, որոնք համերաշխության, սիրո և խաղաղության կոչ են անում, և որ կատարվածը սիրիական հասարակության մեջ պառակտում առաջացնելու հուսահատ փորձ է:

Հիշեցնենք, որ ահաբեկիչները նոյեմբերի 11-ին Դեր Զորի ճանապարհին կրակ էին բացել քահանայի մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հոգևոր հովիվը և նրա հայրը տեղում մահացել էին, իսկ նրանց ընկերակցող սարկավագ Ֆադի Սանոն՝ վիրավորվել:

«Իսլամական պետությունը ավելի ուշ ստանձնել էր հայ քահանաների սպանության պատասխանատվությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ