fbpx
Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանը այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Սիրիայի խորհրդարանն այսօր քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին հայտնել է Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը:

«Բանաձևը ներկայացրել է Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների բարեկամության հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ բանաձևը կքննարկվի այսօր կեսօրին։ Այն ընդունում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևն այսօր հատկապես կարևոր է այն իմաստով, որ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն այսօր ահաբեկիչների կողմից դարձյալ հալածվում են Սիրիայի տարածքում»,–ասաց Չիլափոշյան-Պողիկյանը։

Վերջինս հույս ունի, որ Սիրիայի պատգամավորների մեծամասնությունը կողմ կվեարկի բանաձևին․

«Հուսով եմ՝ Սիրիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը»:

Զ․ Չիլափոշյան–Պողիկյանը տեղեկացրեց նաև, որ բանաձևը խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո ուղարկվելու է երկրի նախագահին, որը ևս պետք է ստորագրի այն։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ